Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար․ Լավրով
11:45 - 30 սեպտեմբերի, 2022

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար․ Լավրով

Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման համար: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանուր առմամբ, Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,- հավելել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ պահանջված կլիներ նաև ԱՊՀ-ի աջակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել