ԵԱՀԿ-ում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներն ու տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
18:37 - 01 հոկտեմբերի, 2022

ԵԱՀԿ-ում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներն ու տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Լեհաստանի ԱԳՆ-ն։

«Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները և տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել