Եթե այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է․ Տոյվո Կլաարն արձագանքել է հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին |tert.am|
12:04 - 02 հոկտեմբերի, 2022

Եթե այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է․ Տոյվո Կլաարն արձագանքել է հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութին |tert.am|

tert.am: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն  Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ցանցում տարածվող տեսանյութին, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին։

«Մահապատժի ենթարկվող հայ ռազմագերիների ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվում։ Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և որի մեղավորները պետք է պատժվեն», – նշել է Տոյվո Կլաարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել