Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունն ու միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար․ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին |tert.am|
14:46 - 02 հոկտեմբերի, 2022

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունն ու միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար․ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել