Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն. ՀՀ ՄԻՊ
10:54 - 03 հոկտեմբերի, 2022

Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն. ՀՀ ՄԻՊ

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում.

«Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում։ Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։

Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին. «Մենք հետամուտ ենք լինելու, որ սա իր գնահատականը ստանա»,- նշել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում նմանատիպ գործերի քննությանը, Պաշտպանն ասել է, որ Ադրբեջանում արդարադատություն չի իրականացվում, ձևական, արհեստական շղարշ են ստեղծում միջազգային հանրության առջև։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել