Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին
11:39 - 03 հոկտեմբերի, 2022

Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին

Ուկրաինայի զինված ուժերն «ազատագրել են Խերսոնի շրջանի երկու բնակավայր՝ Արխանգելսկը և Միրոլյուբովկան»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով և ներկայացնելով պատերազմի 221-րդ օրվա արդյունքները, գրում է Meduza-ն։

«Ամեն օր առնվազն երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, հաղորդումներ եմ ստանում մեր զինվորականներից։ Այս շաբաթ զեկույցներում մեծագույն մասը զբաղեցնում է մեր պաշտպանական գործողության շրջանակներում հակառակորդից ազատագրված բնակավայրերի ցանկը»,- հայտարարել է նա։ 

Նա նշել է, որ որ ուկրաինական կողմի հաջողությունները միայն Լիմանով չեն սահմանափակվում։

«Գիտե՞ք, սա մի այսպիսի միտում է… Վերջերս ինչ-որ մեկը ինչ-որ տեղ պսևդոհանրաքվեներ էր անցկացնում, իսկ երբ ուկրաինական դրոշը վերադառնում է, ոչ ոք չի էլ հիշում ռուսական ֆարսի մասին՝ ինչ-որ թղթերով և ինչ-որ անեքսիաներով: Բացառությամբ, իհարկե, Ուկրաինայի իրավապահ մարմինների։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է մեր պետության դեմ ագրեսիայի որևէ տարրի մեջ, պատասխանատվություն է կրելու դրա համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել