Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ
13:59 - 03 հոկտեմբերի, 2022

Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայկական կողմին առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր, այլ հոկտեմբերին։  

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ այս առաջարկը արվել է՝ Հայաստանի միջև չսահմանազատված սահմանի վրա ստեղծված լարվածությունը հաշվի առնելով։

Նշենք, որ երեկ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել