Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»
 |factor.am|
15:36 - 03 հոկտեմբերի, 2022

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա» |factor.am|

factor.am: Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի հնարավոր մասնակցության հարցն օրակարգում չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Ղազախստանը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է անդամ պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և հավաքական անվտանգությունն ապահովվում է այդ տարածքների սահմաններում։ Այսպիսով,  ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»,- ասել է Սմադիյարովը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել