Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան
15:49 - 03 հոկտեմբերի, 2022

Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ կյանքի կոչեց ինքնորոշման իրավունքը՝ խաղաղ ճանապարհով սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը և դրանով իսկ նոր էջ բացելով համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների պատմության մեջ:

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման վառ օրինակ է և կարևոր ավանդ ունի մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի հետևողական աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ ներկայիս բարդ և բազմաբնույթ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել