Տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով. Զախարովան՝ ադրբեջանցիների վայրագության մասին ․ |1lurer.am|
18:40 - 03 հոկտեմբերի, 2022

Տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով. Զախարովան՝ ադրբեջանցիների վայրագության մասին ․ |1lurer.am|

1lurer.am։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների հանդեպ վայրագությունների տեսագրություններին: Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը.

«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության հարցին, որը կապված էր համացանցում հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունների հայտնվելու հետ:

Հարց. «Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել համացանցում հայտնված՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսագրությունները»:

Մարիա Զախարովա. «Նշված տեսագրությունները լի են ծայրահեղ դաժանության կադրերով, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խոր վերլուծություն: Եթե ​​փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել