Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ՊՆ խոսնակ
23:35 - 03 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ՊՆ խոսնակ

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:  Հայկական կողմից կորուստներ չկան:

Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորսոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել