«Իրանի ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը»․ Ռայիսին անդրադարձել է բողոքի ակցիաներին
11:10 - 04 հոկտեմբերի, 2022

«Իրանի ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը»․ Ռայիսին անդրադարձել է բողոքի ակցիաներին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում և անդրարձել է Իրանում տեղի ունեցող դեպքերին, ակցիաներին։ Այս մասին գրում է Mehr-ը։

Գնահատելով Իրանի ժողովրդին՝ երկրում վերջին անկարգությունների վերաբերյալ խորագետ լինելու համար՝ նա հավելել է, որ «ժողովուրդը կանխել է թշնամիների դավադրությունը» [Իրանում քաոս և վտանգ ստեղծելու հարցում]։

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի երկուշաբթի օրվա ելույթին վերջին անկարգությունների վերաբերյալ՝ նախագահ Ռաիսին ասել է, որ վերջին իրադարձությունների վերաբերյալ Խամենեիի համապարփակ վերլուծությունը հասկանալի և օգտակար էր բոլոր խորագետ մարդկանց համար․ «Իրավիճակի և այն մասին, թե ինչու են թշնամիները՝ ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, դավադրություն ու խռովություն անում մեր երկրի դեմ, նրա վերլուծությունն այն էր, որ մեր երկիրը առաջընթաց է ապրում, և թշնամին չի ցանկանում, որ Իրանը առաջընթաց գրանցի։

Իրանական ազգի նկատմամբ թշնամու զայրույթի պատճառը Ռաիսին համարել է այն, որ չնայած բոլոր պատժամիջոցներին ու սպառնալիքներին՝ երկիրը առաջընթաց է ապրում և ուշադրություն չի դարձնում սահմանված ոչ մի պատժամիջոցի ու խոչընդոտի։

Անդրադառնալով երկրի՝ պատժամիջոցները չեզոքացնելուն ուղղված ջանքերին՝ Իրանի նախագահն ասել է, որ թշնամին բացահայտ ասում է, որ առավելագույն ճնշումը խայտառակ կերպով ձախողվել է։

Հիշեցնենք, որ Իրանում հիջաբը «սխալ կրելու» համար ձերբակալված աղջկա մահից հետո երկրում հակակառավարական ակցիաներ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել