Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից

 |armenpress.am|
14:34 - 04 հոկտեմբերի, 2022

Հունաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինուժի կողմից |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը խստորեն դատապարտում է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից և կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Թվիթեր»-ում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել