Հայ ռազմագերիների վերադարձը եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. Արմեն Գրիգորյան
21:25 - 04 հոկտեմբերի, 2022

Հայ ռազմագերիների վերադարձը եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. Արմեն Գրիգորյան

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշել էմ որ հույս ունի, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել