Մենք ողջունում ենք վերջին բռնություններից 17 հայ գերեվարվածների վերադարձը Ադրբեջանի կողմից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողի։
comment.count (0)