Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են
11:50 - 05 հոկտեմբերի, 2022

Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են

ԵՄ-ն արել է հնարավոր ամեն բան՝ կողմերին երկխոսության կոչ անելու, հրադադար հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև Ստրասբուրգում լիագումար նիստում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրմանը, գրում է armradio.am-ը։

«Հստակ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ իրենք խնդրել են Անկարային օգտագործել իր ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար։

Բորելն ընդգծել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման կարևորությունը, որը, ըստ նրա, նույնպես կարող է օգնել լարվածության մեղմմանը։

«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք հասնել խաղաղության Կովկասյան տարածաշրջանում և այլ շատ տեղերում, որտեղ դրա կարիքը կա։ Դժբախտաբար, մենք միայն ունենք այն միջոցները, որոնք ունենք, և դա քաղաքական ազդեցությունն է։ Մենք տարածաշրջանում հատուկ բանագնաց ունենք, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ։ Մենք նաև հումանիտար աջակցություն ենք առաջարկում, և սա այն է, ինչ մենք կարող ենք անել»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրետակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքը, այնպիսի հատվածներ, որոնք Հայաստանի խորքում են։ Բորելը նշել է, որ նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև ԱԹՍ-ներ։

«Այն, ինչ տեղի է ունենում, չափազանց ցավալի է։ Զոհվել է մոտ 300 զինծառայող, որոնցից 207-ը՝ հայ։ Օկուպացված տարածքներ կան, ինչը բացարձակ անընդունելի է և անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների հանդեպ։ Զորքերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա»,- նշել է Բորելը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն։

Միևնույն ժամանակ նա պաշտպանել է էներգետիկ համաձայնագիրը՝ կնքված ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև՝ ասելով, որ «այն չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական հարցերի, որոնք կան երկրում»։

Բորելը նաև ասել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը «սարսափելի է», և հավելել, որ այն պետք է հետաքննվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (2)

STEVE WILSON LOAN FIRM 11:03 19.դեկտեմբերի.2023

КРЕДИТНОЕ ПРЕДЛОЖЕНИЕ: Мы предлагаем кредиты от минимальной суммы в 5000 до 500 миллионов долларов США. КРЕДИТНАЯ ФИРМА СТИВА УИЛСОНА предоставит вам кредит с доступной процентной ставкой 2% и сроком кредита от 1 до 30 лет для погашения кредита (обеспеченного и необеспеченного). . Наша цель — предоставлять отличные профессиональные финансовые услуги. Посредники/консультанты/брокеры могут приводить своих клиентов и защищены на 100%. С полной уверенностью мы будем работать вместе на благо всех вовлеченных сторон. Не держите свои финансовые проблемы при себе, чтобы не стать хозяином долга или не испытывать финансового стресса, поэтому вам необходимо быстро связаться с нами для решения ваших финансовых проблем. Для нас будет большая радость, когда вы будете финансово стабильны. Напишите нам по адресу: Искренне Ваш, Мистер Стив Уилсон. Электронная почта: [email protected] WhatsApp +393481703911 ИДЕНТИФИКАТОР ЛИНИИ: 3091140693 сайт компании: https://stevewilsonfinancialloanfirm.weebly.com Мы сертифицированы и предлагаем быстрые и надежные услуги.

JANITA 11:14 19.դեկտեմբերի.2023

Я Джанита Теврет из штата Огайо, США. Когда мне нужен кредит, меня познакомили с кредитной фирмой Стива Уилсона LTD, которая предлагает мне сумму кредита в размере 89 000 долларов США без залогового депозита, без поручителя, без проверки кредитоспособности с 2 % процентной ставки, я советую вам связаться по электронной почте: [email protected] WhatsApp: +393481703911

Մեկնաբանել