Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

 |armenpress.am|
12:20 - 05 հոկտեմբերի, 2022

Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով  տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական  աջակցության տրամադրումը:«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:

Նա նշեց, որ առողջապահական համակարգում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական,  կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ:

«Մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում,  և շատ կարևոր է նշել, որ այդ աշխատանքներն առանց լրացուցիչ ֆինանսավորման և մեր հանրային միջոցների հնարավոր չէ: Մենք ամեն տարի տեսնում ենք, որ մեր բյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում»,-հավելեց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել