ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան
17:07 - 05 հոկտեմբերի, 2022

ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հրապարակած հոդվածին, որում Օսկանյանը, վերլուծլեով ներկա բանակցային գործընթացը, նշել էր, որ օրվա հրամայականն  է դառնում նոր ղեկավարի հայտնվելը։


Արարատ Միրզոյանն ասաց՝ տարակուսանք է ապրել հոդվածն ընթերցելիս․ «Պնդումների, հետևությունների հետևում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկա։ Ստացվում է, որ այդ ամբողջ հոդվածը, ամբողջ վերլուծությունը այդպիսի անիմաստ, անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ։ Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ չկան։ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»։

Միրզոյանը նշեց՝ հարցը երկրորդ շերտ էլ ունի․
«Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ ներքաղաքական ասպեկտին, զանազան հարցերի։ Բայց այստեղ երևի չեմ կարող չասել։ Հարցը երկրորդ շերտ էլ ունի։ Սա ամբողջությամբ ադրբեջանական նարրատիվն է, որ Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել, չի անում, և դա լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց այդպիսի մտքեր շրջանառելուց հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը առարկայական քայլեր արել է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար, Միրզոյանն ասաց․

«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և այլ մեխանիզմներ պահանջվեն․ օրինակ՝ սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա այլ գործիքակազմի գործիքներից է, որը քննարկվում է միջազգային գործընկերների հետ, նաև Ադրբեջանի հետ։ Մեկ այլ գործիք էլ հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի որոշակի հեռավորության վրա հետքաշում և այլն ու դա շատ ակտիվ քննարկվում է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել