Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով․ Նիկոլ Փաշինյան
17:25 - 05 հոկտեմբերի, 2022

Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով․ Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ՀՀ-ում իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված, բայց պետք է ասեմ, որ նաև ՊՆ հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ, ԱՄՆ, Ադրբեջանի պաշտոնյաների միջև։

«Պարզ է, որ այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումներն ու դիվանագիտական աշխատանքները մեր առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել, որոշակի տարածք է բացել։ Ասյ առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ։ 

Ըստ էության, ես նաև այս ամբիոնից խոսել եմ և իմ վերջին հարցազրույցի ժամանակ խոսել եմ 1991 թ․-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։ Հաջորդը, որ ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող։

Նաև պիտի արձանագրեմ, որ մենք, ըստ էության, այս փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, բայց բավարված ենք այս պահի դրությամբ և պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի միջազգային արձագանքը լինի հետևողական։ Բայց պարզ է, որ, ըստ էության, ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է մենք լուծենք այս խնդիրը, ինչպես հաղթահարենք իրավիճակը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել