Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամների ընտրության հարցով
10:18 - 06 հոկտեմբերի, 2022

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամների ընտրության հարցով

2022 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- նշված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել