Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել
11:19 - 06 հոկտեմբերի, 2022

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: 
 
«Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած մեր երկու մարմինների միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է»,- իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա ընդգծել է, որ համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում լեհական փորձի ներդրմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ են սահմանվել զեղչերի կիրառման ոլորտում: Բացի դրանից՝ այժմ նախապատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև իրավահարաբերությունները կանոնակարգելու, մասնավորապես, վճարումների հետաձգումների հարցերը կարգավորելու նպատակով:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել