Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին
 |1lurer.am|
11:37 - 06 հոկտեմբերի, 2022

Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին |1lurer.am|

1lurer.am: Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի մասին հաղորդագրություններով և տեսագրություններով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը:

«Պետք է անցկացվի ամբողջական և անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոգևորված ենք իրավիճակի կայունացմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական ջանքերով»,- գրել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել