Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան
 |armtimes.com|
12:25 - 06 հոկտեմբերի, 2022

Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 7-ը գտնվում են պաշտպանության նախարարության հոսպիտալներից մեկում և անհրաժեշտ բժշկական ընթացքը անցնելուց հետո դուրս կգրվեն։

Նշենք՝  հոկտեմբերի 4–ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել էին՝ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում է ԶՔԳՎ-ում (զինվորակ քննչական գլխավոր վարչություն): 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում է ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են ստացել։ 

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, և ինքը գտնվի հիվանդանոցում ու ստացիոնար բուժում ստանա։ Այլ կան նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացնել այդ պայմաններում և անհրաժեշտ ծավալը, երբ որ նրանք  ստանան, ապա  դուրս կգրվեն»,– ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝  այս պահին որևէ անհրաժեշտություն չկա նաև դիմելու արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոններին։ Հայաստանի մասնագետները և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է։ Իսկ հարցին՝ քանի՞ դի կամ մասունք կա, որ դեռևս ինքնությունը պարզված չէ, Ավանեսյանը նշեց՝ այս պահին չի կարող պատասխանել։

«Առաջիկայում կունենաք բոլոր հետազոտությունների պատասխանները։ Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, կան որ առաջիկայում կվերջացնենք։ Բոլոր դեպքերը մենք արխիվացնում ենք ու ամբողջակաան պատկերը ունենալու համար ԴՆԹ հետազոտություն ենք իրականացնում»,– նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել