Անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն. Թումանյանց |1lurer.am|
14:01 - 06 հոկտեմբերի, 2022

Անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն. Թումանյանց |1lurer.am|

1lurer.am: Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցը:

Դատարանների ծանրաբեռնվածության, գործերի քննոթյան ուշացման մասին պատգամավորների հարցին ի պատասխան՝ Թումանյանցը նշեց.

«Պետք է հասկանանք ողջամիտ ժամկետների պահպանման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Եթե օբյեկտիվ են, պետք է իսկապես լուծումներ գտնենք` գուցե գործիքներ ավելացնելով, իսկ եթե օբյեկտիվ չեն, ապա պատասխանատվության միջոցներ կիրառենք»:

2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը Թումանյանցը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։

2021 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել