Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի
13:03 - 24 հունիսի, 2019

Մաթեմատիկայի քննություն հանձնել է 4 հազար 546 դիմորդ, 20 միավոր է ստացել 30 հոգի

armtimes.com։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանց համաձայն, անբավարար միավոր ստացած դիմորդների թիվը շատ ավելի քիչ է, քան եղել է նախորդ տարի: Կրճատվել է նաեւ առավելագույն միավոր ստացածների քանակը: Իսկ միջին գնահատականը բավականին բարձր է նախորդ տարվա միջին միավորի համեմատությամբ: Քննության մասնակիցների թիվը 4 հազար 546 է: Ամենաբարձր՝ 20 միավոր ստացել է միայն 30 հոգի:

Մաթեմատիկայի քննության միջին միավորն այս տարի կազմել է 12.16՝ նախորդ տարվա 11.5-ի փոխարեն: Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդներից 450-ը կամ քննությանը մասնակցածների 9.9%-ը: Նախորդ տարի անբավարար գնահատական էր ստացել դիմորդների 18.8 %-ը: Ինչ վերաբերում է 18-20 միավոր հավաքածներին, նրանց թիվը 383 է կամ մասնակիցների 8.4%-ը՝ անցյալ տարվա 10%-ի փոխարեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել