Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հետ
16:03 - 06 հոկտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հետ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ` քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարը ցավակցություն է հայտնել հակամարտությունում զոհվածների համար, վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն խաղաղության համաձայնագրին: 

Ադմինիստրատոր Փաուերը վերահաստատել է նաև ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարության   զարգացմանը։  

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև շարունակական գործընկերությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ Հայաստանի հակակոռուպցիոն հաստատություններում ներդրումների կարևորությունը։  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել