Պրահայում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը
21:09 - 06 հոկտեմբերի, 2022

Պրահայում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Պրահայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հոկտեմբերի 6-ին ավելի վաղ Պրահայում տեղի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել