Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ Ալիևը տեղեկացրել է, որ քառակողմ հանդիպումն այսօր կշարունակվի
 |tert.am|
22:33 - 06 հոկտեմբերի, 2022

Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ Ալիևը տեղեկացրել է, որ քառակողմ հանդիպումն այսօր կշարունակվի |tert.am|

tert.am: Հուսով եմ՝ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ այս մասին Պրահայում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ այսօր Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Ալիևը նշել է, որ ընթրիքից հետո հանդիպումը կշարունակվի։

«Գնահատում եմ այդ ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը, որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են անցկացվել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտեցել խաղաղությանը։ Այս հանդիպման ընթացքում կարևոր հարցեր են քննարկվել, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Համենայն դեպս, շփումները շարունակվում են»,- ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել