Ես վերահաստատեցի մեր առաջարկը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ․ Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց․ Նիկոլ Փաշինյան
10:45 - 07 հոկտեմբերի, 2022

Ես վերահաստատեցի մեր առաջարկը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ․ Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում ես վերահաստատեցի մեր առաջարկը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը դարձյալ դրական չարձագանքեց։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրական կարգավորումները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել