«Միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962-ից ի վեր». Բայդեն  |azatutyun.am|
12:06 - 07 հոկտեմբերի, 2022

«Միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962-ից ի վեր». Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։

Բայդենի մեկնաբանությունները հնչում են ռուսաստանցի պաշտոնյաների պնդումների ֆոնին, որ մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել:

Ելույթ ունենալով դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում «բավականին լավ» է ճանաչում, և Ռուսաստանի ղեկավարը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»: «Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին [ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն] Քենեդու ժամանակներից ի վեր և Կարիբյան ճգնաժամից հետո», - հավելել է նա:

Բայդենը հասկացրել է, որ Պուտինի սպառնալիքներն իրական են, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, այնքան էլ արդյունավետ չէին», ինչպես նա ակնկալում էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել