ԱՄՆ-ն վերահաստատել է աղետների արձագանքման ասպարեզում Հայաստանին աջակցելու իր հանձնառությունը
16:33 - 07 հոկտեմբերի, 2022

ԱՄՆ-ն վերահաստատել է աղետների արձագանքման ասպարեզում Հայաստանին աջակցելու իր հանձնառությունը

Փոխդեսպան Չիփ Լեյթինենը արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետների արձագանքման հարցերին նվիրված աշխատարանի ընթացքում վերահաստատել է այս ասպարեզում Հայաստանին աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Միջոցառման ընթացքում Անվտանգության կառավարման ինստիտուտը Հայաստանի կառավարության տարբեր շահագրգիռ կառույցների հետ քննարկեց աղետների արձագանքման կարողությունների համապետական գնահատման արդյունքները։ Գնահատումն իրականացվել է ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի, Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել