Առաջարկվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները» |azatutyun.am|
14:20 - 08 հոկտեմբերի, 2022

Առաջարկվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 10-ին մեկնարկող ԵԽԽՎ-ի աշնանային քառօրյա նստաշրջանի ընթացքում, ի թիվս այլնի, առաջարկվել է քննարկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները», տեղեկացնում է կառույցի մամլո ծառայությունը։ Վերջնական որոշումը, ըստ հաղորդագրության, կընդունվի երկուշաբթի օրը։

Անցած ամիս Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման կապակցությամբ ԵԽԽՎ-ն կոչ էր արել «Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել»։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն էլ, մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, պատրաստակամություն էր հայտնել աջակցել կառույցին անդամակցող Երևանի և Բաքվի հաշտության ջանքերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել