Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով |factor.am|
18:01 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով |factor.am|

factor.am: Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Թերակղզու և Կրասնոդարի երկրամասի միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցությունը ընթանում էր Ղրիմի կամրջով, որն անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել պայթյունից հետո:

Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան հայտարարել է, որ նրանց համար, ովքեր արդեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են Ղրիմ կամ հակառակը, կամրջի մուտքերի մոտ կտեղակայվեն սննդի և ջեռուցման կետեր: Ղրիմում գտնվող զբոսաշրջիկների համար բացվել է թեժ գիծ, հավելել է նա:

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հերթին խնդրել է զբոսաշրջիկներին, որոնք պատրաստվում էին հոկտեմբերի 8-ին լքել թերակղզին, հյուրանոցներում և առողջարաններում մնալ ևս մեկ օր: Ծախսերը, Աքսյոնովի խոսքով, կփոխհատուցվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել