Էկոնոմիկայի նախարարվՎաան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ հանդիսատեսներով լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկիի համերգը, որը եզրափակեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հովանավորությամբ անցկացված Արմենիա միջազգային դասական երաժշտության չորրորդ փառատոնը։
Հայաստանի նոր զբոսաշրջային բրենդի չորս գրավչության ուղղություններից մեկը մշակույթն է և մենք հետևողականորեն զարգացնելու ենք Հայաստանը որպես զբոսաշրջիկների համար պահանջված մշակութային նպատակակետ»։
comment.count (0)