Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները
 |civilnet.am|
13:53 - 10 հոկտեմբերի, 2022

Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները |civilnet.am|

civilnet.am: Համացանցում ու սոցիալական ցանցերում հոկտեմբերի 7-ին տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի «Մե՛նք ենք մեր սարերը» («Տատիկ – պապիկի արձան») հուշարձանի մոտ ցուցադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ահռելի պաստառ։

Լրատվամիջոցներն (Hayeli.amA1plus.am) այս տեսանյութը տարածել էին` «Ինչպես են Ստեփանակերտում արցախցիները շնորհավորել Պուտինի ծնունդը» վերնագրերով։ Հոկտեմբերի 7-ին լրանում էր Վլադիմիր Պուտինի 70-ամյակը։

Տեսանյութը հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 7:09-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Արցախում գործող «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» անունը կրող կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը։

Ինչպես Հարությունյանի գրառման մեջ, այնպես էլ տեսանյութի սկզբում նշված է, որ այն «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միությունից» է՝ Պուտինի ծննդյան կապակցությամբ։

Տեսանյութի վերջում էլ տեղադրված է լուսանկար, որում երևում է Հարությունյանն ու շուրջ 20 հոգի, որոնք միության անդամներն են։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Հարությունյանի հետ, որը հաստատեց՝ իրենց միությունն է եղել կազմակերպիչը։

Հայտնեց, որ պաստառը բերվել է Մոսկվայից։ Բերողը, ըստ նրա, արցախցի բարերար է՝ Արմեն անունով, սակայն հրաժարվեց ազգանունը հայտնել։

Հոկտեմբերի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Պուտինի դիմանկարով նույն պաստառն արդեն կախված էր Երևանի Կիևյան կամրջից։ Հարությունյանը հաստատեց, որ նույն պաստառն է՝ ««բարերար» Արմենն է եղել արցախցի մի քանի այլ մարդկանց հետ»։

Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գերակայում են Ռուսաստանի դրոշով լուսանկարները։ Սեպտեմբերի 22-ին միությունը Արցախում նշել էր ռուսական դրոշի օրը։

Առավել մանրամասն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել