ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը |armenpress.am|
16:44 - 10 հոկտեմբերի, 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել