ԵԽ-ն և ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել արգելել մահապատժի կիրառումը ցանկացած հանգամանքում
 |armtimes.com|
12:50 - 11 հոկտեմբերի, 2022

ԵԽ-ն և ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել արգելել մահապատժի կիրառումը ցանկացած հանգամանքում |armtimes.com|

armtimes.com: Եվրախորհուրդը և Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ միանալու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը, որն արգելում է ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառումը:

Այս մասին նշված է ԵԽ-ի՝  թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ: 

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում էր հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների խմբային գնդակահարության տեսանյութ, որը բուռն քննարկում ու դատապարտող արձագանք էր ստացեել բազմաթիվ միջազգային կառույցների ու գործիչների կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել