Չավուշօղլուն հայտնել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ |tert.am|
13:32 - 11 հոկտեմբերի, 2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Առավել մանրամասն՝ tert․am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել