«Եթե Ադրբեջանը պատասխան չտա, այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով |aravot.am|
11:09 - 12 հոկտեմբերի, 2022

«Եթե Ադրբեջանը պատասխան չտա, այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով |aravot.am|

aravot.am: «Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ի պատասխան ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցեխխի՝ ասաց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիվոնիչ Բուրիչը։

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը, փաստելով, որ Մարիա Պեյչինոնիչ Բուրիչը շատ լավ գիտի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքների մասին, հայտարարեց․

«Կան արդյունավետ գործիքներ և մեխանիզմներ, որոնք ամրագրված են կոնվենցիայով և կանոնադրությամբ, որպեսզի անդամ երկրներից պահանջեն լիովին կատարել իրենց պարտավորությունները: Ի՞նչն է այս կազմակերպությանը խանգարում նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու համար, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների և այն մարդկանց տառապանքների, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության ներքո»։

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ փաստեց՝ որոշ հայտարարություններ է արել հակամարտությունների վերաբերյալ և դրանց սրման տարբեր փուլերում ու շարունակեց․ «Նաև Եվրոպայի խորհրդի մեր մյուս մարմիններն են արձագանքել տարբեր մակարդակներով, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ Եվրոպական դատարանը՝ միջանկյալ միջոց կիրառելով և խնդրելով, որպեսզի պատերազմի ռազմագերիները փոխանակվեն»։ ԵԽ գլխավոր քարտուղարը, հղում կատարելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկություններին, նշեց․

«Մարդու իրավունքների հանձնակատարը հստակ առաջարկություններ է արել իր տեսանկյունից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ, ուստի ես կարող եմ միայն համաձայնել այս առումով նրա հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստերը պետք է շատ ողջունելի լինեն բոլոր ազատազրկվածների համար։ Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը։ Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակով հանդիպումները և քաջալերում դրանց անցկացումը։ Իրականում որոշ հանդիպումներ եղան վերջերս։ Սա իրականում այն է, ինչ մենք միշտ խնդրում ենք մեր անդամ երկրներից, որոնք, միանալով մեր կազմակերպությանը, պարտավորվում էին լուծել իրենց ունեցած խնդիրները խաղաղ ճանապարհով»։

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել