Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը
 |armtimes.com|
17:08 - 12 հոկտեմբերի, 2022

Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը |armtimes.com|

armtimes.com: Պայթուցիկ սարքով բեռնված բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը։  Այս մասին լրագրողներին հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։

«Պայթուցիկով բեռնված որևէ կցորդիչ կամ վագոն չի անցել մաքսային սահմանը։ Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ անցել է Վրաստանի սահմանը, ապա այս դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։

Նրա խոսքով` մեղադրանքների հետևում որևէ փաստարկ չկա։

«Թե ինչպես են աշխատում, ինչ վերահսկողություն են իրականացնում մաքսային ծառայությունները, լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ ենք համագործակցում», - ասել է պաշտոնյան։

Նշենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հետաքննությամբ պարզել է, որ Ղրիմի կամրջի պայթունի համար նախատեսված պայթուցիկ սարքը շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով քողարկվել է ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին ուղևորվել «Օդեսայի ծովային նավահանգստից բուլղարական Ռուսե քաղաք: 

Ըստ ԱԴԾ հաղորդագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, և կատարվել Է փաստաթղթերի փոխարինում, որից հետո այն արդեն «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ուղարկել է (Հայաստանի Հանրապետություն, ք. Ալավերդի. ), իսկ ստացողը լինելու էր «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել