Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին. Միրզոյանը՝ Լավրովին
 |tert.am|
20:10 - 12 հոկտեմբերի, 2022

Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին. Միրզոյանը՝ Լավրովին |tert.am|

tert.am: Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։

«Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ պարզելու փաստերը, ապա կներկայացվի զեկույց»,- ասել է Միրզոյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- հավելել է նա։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել