Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ․ ԱԽ քարտուղար |tert.am|
22:33 - 12 հոկտեմբերի, 2022

Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են։ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։

Շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, դա նույնպես քննարկվել է»,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել