Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|
15:53 - 13 հոկտեմբերի, 2022

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

news.am: Հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու. Ցավոք սրտի, մեր կոչին արձագանքողները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։

«Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երկրում ստեղծված  վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել