ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից
21:29 - 13 հոկտեմբերի, 2022

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.

«ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել