Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով

 |armenpress.am|
12:22 - 14 հոկտեմբերի, 2022

Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան միակողմանի որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում է արտաքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին:

Գործակալությունն ընդգծում է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում:

Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել