Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո
 |news.am|
12:46 - 14 հոկտեմբերի, 2022

Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո |news.am|

news.am: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է։ Անցյալ դարի պարտված արշավների համար ռեւանշ անելու նպատակով ծրագրերը վաղուց են մշակվել սկսած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո առաջին օրերից, իսկ գուցե նաեւ ավելի վաղ»,-ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։ «Բայց, կարծում եմ, այստեղ բոլորը հասկանում են, որ արեւմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ բաժանել եվրասիական տարածքը ազդեցության ոլորտների եւ օգտագործել մեր երկրները որպես հումքային եւ արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ սադրանքների։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի վերջին իրադարձությունները համոզիչ եւ շատ ուսանելի օրինակներ են։ Բայց սա միայն սկիզբն է»,-նշել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ հետխորհրդային տարածքում բազմաթիվ ազգամիջյան և տարածքային վեճեր մնում են չլուծված։ 

«Սրանք այն վեճերն են, որոնք Խորհրդային Միությունը չկարողացավ կամ ժամանակ չուներ լուծելու։ Արտաքին խաղացողներն այսօր անհավանական ջանքեր են գործադրում յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան վեճը թեժ առճակատման վերածելու համար»,- ասել է Լուկաշենկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել