Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր
14:42 - 14 հոկտեմբերի, 2022

Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր

 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել