Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը
14:12 - 15 հոկտեմբերի, 2022

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 15-ի, 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել