Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին |168.am|
10:07 - 17 հոկտեմբերի, 2022

Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին |168.am|

168.am: Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։

«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,- թվիթերում գրել է Էրդողանը ու հրապարակել է ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։  

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերում ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Չավուշօղլուն, իր հերթին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել