Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|
09:26 - 18 հոկտեմբերի, 2022

Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|

hraparak.am: Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։ 

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչև նոյեմբերի 22-ն է տևելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել